29/02/2024 17:49
Պետք է նորովի գծագրել Եվրասիայի անվտանգության համակարգը. Պուտին
Պետք է նորովի գծագրել Եվրասիայի անվտանգության համակարգը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ։
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է աշխատանք տանել տեսանելի ապագայում Եվրասիայի հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ ձևավորելու ուղղությամբ։ Մենք պատաստ ենք այս խնդրի շուրջ առարկայական քննարկումների բոլոր շահագրգիռ երկրների և միավորումների հետ»,- ասել է Պուտինը։
«Միևնույն ժամանակ, ընդգծեմ, քանի որ այսօր սա կարևոր է բոլորի համար․ առանց ինքնիշխան, ուժեղ Ռուսաստանի ոչ մի կայուն աշխարհակարգի գոյություն հնարավոր չէ»,- հավելել է նա։