29/02/2024 13:08
Այդ քաղաքականությունը «սատկած էշից նալ պոկելու քաղաքականություն է», մենք այն վիճակում ենք, որ մեզնից ամեն մեկը ինչ-որ մի բան ուզում է պոկել. Մանուկյան (Տեսանյութ)
Ոչ մի դեպքում պետք է թույլ չտալ, որ տեղի ունենա Սահմանդրության փոփոխության և Անկախության հռչակագրի չեղարկման հանրաքվե, անցկացումն արդեն նշանակում է նահանջ. «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
«Ճի՛շտ է, այն ժամանակ չէին պահանջում հռչակագրի չեղարկում, բայց հիմա ոչ միայն Ադրբեջանն ու Թուրիքան են պահանջում, այլ նաև Արևմտյան երկրները։ Այդ քաղաքականությունը «սատկած էշից նալ պոկելու քաղաքականություն է», մենք այն վիճակում ենք, որ մեզնից ամեն մեկը ինչ-որ մի բան ուզում է պոկել»,-ասաց Մանուկյանը՝ նշելով՝ համաձայն է, որ այս հանգամանքն ավելի միացնող է, քան ուղղակի իշխանություն փոխելը։