29/02/2024 14:42
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: