29/02/2024 16:15
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում․ Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նման որոշում չկա, նման որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե հայ ժողովուրդը մշտապես այդ պահանջն է իրենց ներկայացնում՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։
«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը»,- ասել էր վարչապետը։