29/02/2024 20:07
«Արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերությունն անհնարին է դարձնում իմ հետագա ներգրավվածությունը»․ Մարուքյանն այլևս ՀՀ hատուկ hանձնարարություններով դեսպանը չէ
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ hատուկ hանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
Էդմոն Մարուքյան»,- սոցցանցի իր էջում գրել է Մարուքյանը։