29/02/2024 11:29
Երևանի ամենահին քարայրում մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել (Տեսանյութ)
Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից. հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Ընդգծվում է, որ հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝ «Երևան-1» քարայրում:
«Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ:
Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում: