01/03/2024 14:06
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը։
Նա ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։
Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել ավելի ուշ։