01/03/2024 20:45
Լյամբլիա մակաբույծ՝ աղիներում․ Ինչպե՞ս պայքարել
Լյամբլիոզը վարակային հիվանդություն է, որը հարուցվում է լյամբլիա մակաբույծով։ Լյամբլիոզը ջրով տարածվող ամենահաճախ հանդիպող վարակային հիվանդություններից մեկն է։
Բնակվելով և բազմանալով մարդու ստամոքս-աղիքային տրակտում (ավելի հաճախ՝ 12-մատնյա աղում և բարակ աղիներում և հազվադեպ՝ լեղածորանում և լեղապարկում), լյամբլիա մակաբույծն առաջացնում է որովայնի ցավեր և փորլուծություն։ Լյամբլիային վարակը կարող է պատճառել երկարատև ձգվող գանգատներ և լուրջ խնդիրներ, հատկապես մանկահասակ երեխաների մոտ։
Լյամբլիան մտրակավորների դասի մակաբույծ միաբջիջ նախակենդանի է, որը ցիստավորվելով աղիների ստորին հատվածներում, կղանքային արտաթորանքներով դուրս է գալիս արտաքին միջավայր և վարակում մարդկանց։
Ինչ-որ մեկին վարակելու համար լյամբլիա մակաբույծը պետք է մարդու օրգանիզմ մուտք գործի բերանի միջոցով, սովորաբար՝ վարակված ջուր խմելիս կամ սնունդ ընդունելիս։
Լյամբլիոզով հիվանդներից ոմանց մոտ որևէ գանգատ կամ նշան չի առաջանում, ինչը բնավ չի նշանակում, որ նրանք չեն կարող տարածել մակաբույծը։
Մյուսների մոտ կարող են զարգանալ գատրոէնտերիտի նշաններ, այդ թվում՝
ստամոքսի շրջանի ցավեր կամ վքնածություն,
աղիներում ավելցուկային գազերի առաջացում,
փորլուծություն:
Որոշ մարդկանց մոտ կարող է գրանցվել նաև կաթնամթերքների նկատմամբ մեկ կամ մի քանի շաբաթյա անտանելիություն։
Չբուժվելու դեպքում վերոնշյալ ախտանիշները կարող են տևել ամիսներ շարունակ կամ պարբերաբար մեղմանալ կամ սրանալ։
Եթե լյամբլիոզն ընթանում է փորլուծությամբ, հատկապես մանկահասակ և փոքր տարիքի երեխաների դեպքում, ապա անհրաժեշտ է խմել առատ հեղուկներ, որ կանխարգելվի ջրազրկումը։
Լյամբլիոզի բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են որոշ դեղեր, այդ թվում՝ հակաբիոտիկներ:
Վարակված անձանց վաղ և պատշաճ բուժումը նույնպես կրճատում է մակաբույծի տարածման հավանականությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն