01/03/2024 17:48
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներմուծված խավիարում. ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կարմիր խավիարի մատակարարման համար։
«Ռոսսելխոզնադզորը» լաբորատոր մոնիտորինգի ժամանակ խախտումներ է հայտնաբերել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կարմիր խավիարի մատակարարման հարցում։
Ծառայության տվյալներով՝ հայկական «Max Fish» ընկերության կարմիր խավիարի մեջ կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից խավիարի մատակարարման համար։