01/03/2024 14:34
Նույնիսկ քննարկման ենթակա չէ․ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը լիովին ի վիճակի են իրենց երկրներում ապահովել կոմունիկացիաների անվտանգությունը. Ռուբինյան
Կարծում եմ՝ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը լիովին ի վիճակի են Հարավային Կովկասում կոմունիկացիաների անվտանգությունն ապահովել իրենց երկրներում, համենայն դեպս, ՀՀ-ի անունից ես միանշանակ կարող եմ ասել. Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Թուրքիան չի ցանկանում ստանձնել իր վրա այդ պատասխանատվությունը։
«Նույնիսկ չարժե քննարկել այդ թեման»,-ասաց Ռուբինյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս նշեց, որ այս պահին նման հարց Թուրքիան չի քննարկում և իրենք չեն կարող նման պատասխանտվություն վերցնել։