01/03/2024 11:36
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե իրենց որևէ միջնորդ պետք չէ, փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա. Օհանյան
Ցանկացած բանակություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գերմանիայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Բայց նրանց հայտարարություններից տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ խոսքերով արտահայտվել։ Պարզ չէ, թե որոնք են սկզբունքները և հարցերի հերթականությունը։
Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար պնդում են, թե իրենց որևէ միջնորդ պետք չէ, դա գալիս է նրանից, որ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ իրենք խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտան, թե՛հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն»,-ասաց Օհանյանը։
Նա նշեց, թե այդ բանակցություններից արդյունք ակնկալել պետք չէ։