01/03/2024 16:51
3 մլն-ով այսօր Երևանում միայն արևածաղկի սերմ կարելի է առնել. արցախցիները բնակարանների ապահովման ծրագրից դժգոհ են
Արցախցիները դուրս են եկե բողոքի ակցիայի՝ պահանջելով բնակարանների ապահովման հարցով հաշվի առնել նաև իրենց կարծիքը։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կառավարությունը ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրով նախատեսում է մեկ անձի հաշվով շուրջ 3 մլն դրամ աջակցել, ի տարբերություն անչափահասների, չափահասներից՝ մի քանի տարի հետո վերադարձի պայմանով։
Ըստ արցախցու՝ թեկուզ 4 հոգանոց ընտանիքի համար այդ գումարով հնարավոր չէ ձեռք բերել բնակարան։ «Հույս ունենք, որ 4-5 մլն կտարամադրեն, բայց այս կերպ հնարավոր չէ ձեռք բերել։ Առաջարկներ ենք արել կառավարությանը, սակայն հաշվի չեն առել»,-ասաց նա և նշեց, որ նման առաջարկը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ բնակչությունը դուրս կգա Հայաստանից։
Արցախցիներն այսօր հանդիպում կունենան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը նշեց, որ 3 մլն-ով այսօր Երևանում միայն արևածաղկի սերմ կարելիա է առնել։ «Դա ընդհանրապես ձեռառնելիք է»,-ասաց նա։ Նաև նշեց՝ ասում են, որ մեծահասկաները հետ պետք է վերադարձնեն, սակայն թե ինչպես, դա խնդիր է։
Բացի այդ, նա նկատեց, որ պայման են դնում, որ եթե քաղաքացիություն չունենան՝ գումար չեն ստանա։