01/03/2024 13:36
ՀՀ Սահմանադրության մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ կա. սպասում ենք ՀՀ-ի պատասխանին. Հաջիև
Մենք չենք ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց ՀՀ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը լուրջ հարցեր ունի այս առումով և հայկական կողմից պատասխան է ակնկալում»,-ասաց Հաջիևը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, և կապված չէ խաղաղության հարցի հետ։