01/03/2024 15:10
Հստակեցվել են Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 1-ին նախագահել է պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:
Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
Պապիկյանը հանձնարարել է սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։
Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: