01/03/2024 15:23
Հուսով եմ, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության համաձայնագիր ստորագրել. Կլաար
Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք հասնել դրան, Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության համաձայնագիր ստորագրել. Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Եվրամիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն։ Խաղաղության ձեռքբերումը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, և ամբողջ տարածաշրջանի շահերից, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրան հասնելու համար», - ասաց Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ առաջընթացի հասնելու հիմնական պատասխանատվությունը կրում են այս երկրները, նրանց ղեկավարությունը, և դա կախված է նրանց ցանկությունից ու կամքից։
«Քանի որ ես երկար տարիներ զբաղվել եմ այդ հարցով, կարող եմ ասել, որ դրան կարելի է հասնել»,-ասաց նա։