01/03/2024 14:43
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու որևէ քննարկում չկա. Ռուբինյան
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու որևէ քննարկում չկա. Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը հնարավոր է ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառ լինել։
«Հայաստանում այս հարցի շուրջ քննարկումներ չկան»,- նշեց նա։