01/03/2024 12:42
Իրանում փորձագետների խորհրդի և Մեջլիսի ընտրություններ են
Իրանում այսօր ընտրություններ են անցկացվում միանգամից երկու կառավարական մարմինների՝ Մեջլիսի (Խորհրդարան) և Փորձագետների խորհրդի։ Երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել է ընտրատեղամասերը բացվելուն պես։
Փորձագետների խորհուրդը պետական մարմին է Իրանում, որի կազմում ընդգրկված են 88 հեղինակավոր աստվածաբաններ: Դրա հիմնական գործառույթը երկրի ղեկավարի և հոգևոր առաջնորդի ընտրությունն է։
Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորից։ Կրոնական փոքրամասնություններն ունեն հինգ տեղ, դրանցից 2–ը հայերինն է։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է: