01/03/2024 19:54
Գենդերային գաղափարախոսությունը կոչնչացնի մարդկությանը․ Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը գենդերային գաղափարախոսությունն անվանել է «ամենաայլանդակը՝ մեր ժամանակներում», քանի որ այն տանում է դեպի համահարթեցում, որը, նրա խոսքով, պարզապես կոչնչացնի մարդկությանը:
«Ուզում եմ ընդգծել՝ այսօր ամենամեծ սպառնալիքը գենդերային գաղափարախոսությունն է՝ ջնջող ու բացառող տարբերությունները (սեռերի միջև-խմբ․)։ Ես խնդրել եմ ուսումնասիրություն կատարել մեր օրերի այդ այլանդակ գաղափարախոսության վերաբերյալ, որը բացառում ու ջնջում է տարբերությունները (սեռերի միջև-խմբ․) և բոլորին միանման՝ նույնն ու նույնական դարձնում։ Ջնջել, բացառել տարբերությունները՝ նույնն է, թե ոչնչացնել մարդկությանը։ Տղամարդն ու կինը պտղաբեր առաքելություն ունեն, այդպիսի փոխազդեցության մեջ են գտնվում»,- Հռոմի պապի խոսքերն է մեջբերել Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։