02/03/2024 12:07
«Զվարթնոցից» զորքերի դուրսբերման հարցը կարող է դրդել ՌԴ իշխանություններին ամենակարճ ժամկետում տարհանել զորքերը և կտրուկ մերկացնել ոչ ամենահանգիստ սահմանը․ Sputnik Արմենիա
ՌԴ սահմանապահ ծառայության վետերան Լև Ազախանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի անկախացման ժամանակ երկրում սեփական մասնագետներ չկային, իսկ 1992 թ–ին Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի ստորագրման պահին ռուս սահմանապահներն իրենց գործառույթներն իրականացնում էին «Զվարթնոց» օդանավակայանում: «Այն ժամանակ նրանք «Արմենիա» օպերատիվ զորախմբի հաստիքացուցակում էին և, պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, կատարում էին և հիմա էլ շարունակում են կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները»,-ասել է նա։
Պայմանագիրը ենթադրում էր ՀՀ ուժերի կողմից սահմանների աստիճանական ընդունում իր պաշտպանության ներքո, ավելի ուշ կողմերն անցել են օդանավակայանում սահմանի համատեղ պահպանությանը։
«Հարկ է նշել, որ հենց նրանք են, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի պայմանավորվածությունների համաձայն, 2005 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ուսումնական կենտրոնի բազայի վրա կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողներից բաղկացած սահմանապահ հսկողության մասնագետների պատրաստումը՝ «Զվարթնոց-օդանավակայան» անցակետում պետական սահմանի պահպանության խնդիրների կատարման համար:
Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել հետևյալը` եթե ՀՀ իշխանություններն իսկապես դնում են զորքերի դուրսբերման հարցը, ապա դա պետք է անել արժանապատվորեն։ Կարծում եմ, որ երկու պետությունների ղեկավարները կկարողանան լուծել այդ հարցը։ Պետք չէ ավելորդ գրգռվածություն ստեղծել, որի, ի դեպ, կարող է դրդել ռուսական իշխանություններին ամենակարճ ժամկետում տարհանել զորքերը և այդպիսով կտրուկ մերկացնել ոչ ամենահանգիստ սահմանը։
Հավատացե՛ք` սա չափազանց վտանգավոր է հերթական ռազմական էսկալացիաների ու մարտահրավերների շեմին գտնվող երկրի համար, երբ մի դաշնակցի հետ վիճել ենք, իսկ ուրիշ դաշնակից դեռ իրականում ձեռք չենք բերել։ Եվ դեռ փաստ չէ, որ ունեցածից ավելի լավերին ձեռք կբերենք։ Մեր հարաբերություններն առանց այդ էլ բարդ վիճակում են, և լրացուցիչ էսկալացիան ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Պետք է առավելագույն ջանքեր գործադրել միմյանց լսելու համար։
Լուսաբանվող հարցը չափազանց լուրջ է և պահանջում է հավասարակշռված ու մտածված լուծումներ»,-ասել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում սկսել են տեղեկություններ հայտնվել Հայաստանում, առաջին հերթին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու ոչ իրավաչափ լինելու մասին: Տարբեր քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ բարձրացնում են օդանավակայանից, հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններից ՌԴ սահմանապահներին հանելու անհրաժեշտության հարցը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։