02/03/2024 16:37
Ռուբինյան․ Խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը և սահմանի բացմանը։, CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», -ասել է նա: