02/03/2024 15:41
«Դեռ առաջընթաց չկա»․ Քըլըչը՝ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին
Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հարցում առաջընթաց դեռ չկա, «Ռիա Նովոստի»-ին ասել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Դեռ առաջընթաց չկա»,- ասել է թուրք պաշտոնյան։
Նախօրեին ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր կրկին հայտարարել, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտաական անձնագիր ունեցողների առջև հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։
«Դեռ առաջընթաց չկա, աշխատում ենք»,- այս առնչությամբ ասել է Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը։