02/03/2024 17:57
Արգենտինայում պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամներն այցեր կատարելիս այլևս չեն կարողանա մասնավոր ինքնաթիռներով թռչել
Արգենտինայի իշխանությունները կանոնակարգ կընդունեն, որով պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին կարգելվի օգտվել մասնավոր ինքնաթիռներից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Միլեյը։
«Առաջիկա օրերին Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը նոր կանոնակարգ կսահմանի, որով քաղաքական գործիչներին կամ քաղաքական գործիչների հարազատներին կարգելվի մասնավոր ինքնաթիռներից օգտվել, բացառությամբ խիստ պաշտոնական դեպքերի»,- ասել է Միլեյը։
Արգենտինայի նախագահն ասել է նաև, որ ինքն ու կառավարության անդամները սովորական՝ կոմերցիոն թռիչքներից են օգտվում այցեր կատարելիս։