02/03/2024 12:13
«Հայաստանին հարկավոր է ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից». Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հայտարարելով, թե իբր «Հայաստանին հարկավոր է ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և ձևակերպումներից, որոնք կարող են հարված հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»։