02/03/2024 16:12
Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ Լավրով
Հայաստանի իշխանությունները, չգիտես ինչու, ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե իրենց հարեւանների ու ընկերների, այլ թշնամիների հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Չգիտես ինչու՝ Հայաստանում կարծում են, որ կյանքը պետք է կառուցել ոչ թե համագործակցելով ամենամոտ հարևանների և պատմականորեն իրենց հետ համերաշխ ժողովուրդների հետ, այլ նրանց հետ, ովքեր հակառակ են դիրքավորվել իրենց բարեկամներին» ,- ասել է Լավրովը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։