02/03/2024 15:56
Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել` ինչպես դրանք հաշվի առնել սեփական գործնական քայլերում. Լավրով
ՌԴ ԱԳ նախարարն Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության քննարկման մասին լուրերը:
Նա նաև կրկնել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ պայմանավորվածությունները:
Լավրովի խոսքով՝ Բաքուն շփումների ժամանակ հաստատում է նման պատրաստակամությունը։
«Այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- նշել է Լավրովը։