02/03/2024 16:25
Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել՝ վատացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Լավրով
Ռուսաստանը ցավում է, որ Երևանը գիտակցաբար վարում է Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Դա դաշնակցին վայել չէ, իհարկե»,- ասել է Լավրովը։