02/03/2024 15:01
Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել՝ հարաբերությունները կարգավորելու համար
Թուրքիան և Հայաստանը որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն․ ՌԻԱ Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կորոշենք օրը և վայրը»,- ասել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ երեկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ գալ Երևան։