02/03/2024 20:06
Հունաստանը բացառել է Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարել է՝ զորք չեն ուղարկի Ուկրաինա։
«Ուզում եմ հստակեցնել՝ Հունաստանն Ուկրաինա զորք ուղարկելու հարց չի դիտարկում»,- ասել է նա Та Неа հարթակին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հունաստանը զորք ուղարկի Ուկրաինա։
Յորղոս Գերապետրիտիսը նշել է նաև, որ այս ընթացքում իրենք աջակցել են Ուկրաինայի եվրոպական օրակարգին, նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ համաժողով են կազմակերպել Ուկրաինան վերականգնելու հարցի շուրջ, սակայն Հունաստանն իր առջև խնդիր չի դրել՝ զորք ուղարկել Ուկրաինա։