02/03/2024 16:17
Մինչ այժմ մեր գործընկերները չեն հաստատել ՌԴ հատուկ հանձնակատարի այցը Երևան. Լավրով
«ՌԴ հատուկ հանձնակատարը այցեր է կատարում Բաքու ու Երևան, վերջերս այցելել է Ադրբեջան։ Մինչ այժմ մեր Երևանի գործընկերները չեն հաստատել նրա այցը», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կանոնավոր բանակցություններ ենք վարում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր հարցերը՝ ըստ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդունված եռակողմ պայմանավորվածությունների։ Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր գործընկերներին տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի փաստացի նախապատրաստման հետ կապված հարցերում»,- հավելել է Լավրովը։