02/03/2024 19:26
«Զոհված զինծառայողների բոլոր այն ծնողները, որոնք արյունավաճառությամբ չեն զբաղվում, այս իշխանություններին չեն քծնում, հայտնվում են թիրախում»․ Տաթև Վիրաբյան («Հրապարակ»)
«Մենք մի հստակ պատկեր ունենք՝ բոլոր այն զոհված զինծառայողների ծնողները, որոնք արյունավաճառությամբ չեն զբաղվում, այս իշխանություններին չեն քծնում, հայտնվում են թիրախում»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է արցախցի ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանը:
«Գարիկ Գալեյանը դրա վառ ապացույցն է:
Նա Աննային չի հաճոյացել՝ ոմանց նման, նրա խնջույքներին չի մասնակցել, այդ պատճառով էլ այսօր արգելում են վերջինիս այցելել իր որդու շիրիմին: Արցախցիներին հավասար այս իշխանություններին հարցեր ունեն զոհվածների ծնողները: Նրանք անդառնալի կորուստներ ունեն: Այս իշխանություններից ամենամեծ վրեժը նրանք ունեն, հենց այդ պատճառով էլ թիրախավորվում են հենց նրանք: Օրվա իշխանություններն ամենաշատը վախենում են զոհվածների հարազատներից, որ նրանք հանկարծ չհամախմբվեն ու հաշվեհարդար չտեսնեն իրենցից:
Գարիկ Գալեյանը իր արժեքների հետևից գնացող տեսակ է, ունի ծանրակշիռ խոսք: Նա առաջին անգամ չէ, որ այս իշխանությունների կողմից թիրախավորվում է:
Իշխանությունները վրեժխնդիր են լինում զոհվածների ծնողներից: Այս իշխանությունը լկտիաբար ռեխը բաց հայտարարեց, որ, այո, կարող էր զոհեր չտար, բայց տվել է և ուզում են, որ զոհվածների ծնողները լռեն, չպայքարեն այդ լկտիության դեմ:
Անկարելի է արդեն այս խայտառակ իրականության մեջ ապրելը»,- ասել է Տաթևիկ Վիրաբյանը: