02/03/2024 10:01
«Հրապարակ». Թերթը դատարանում հաղթել է «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Այն առավել կարևոր է, քանի որ հաղթել ենք իշխող կուսակցության ներկայացուցչին` «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին: Եվ այն արձանագրվել է դատական վեճը սկսվելուց 4 տարի անց: Խնդրո առարկան 2019 թվականի հունիսի 19-ին հրապարակած մեր լուրն է, որտեղ մենք ներկայացրել էինք «հերոսի» քաջագործությունները` նրան «նյու-Սաշիկ» որակելով:
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ՝ «Հրապարակի» դեմ: Եվ այս հաղթանակն առավել կարևոր է նրանով, որ առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր հայցվորի պահանջը, իսկ վերաքննիչ դատարանի երկու գրագետ դատավոր (Սամվել Մատինյան, Լենդրուշ Հովհաննիսյան), գիտակցելով մամուլի դերն ու առաքելությունը, բեկանել են վճիռն ամբողջությամբ և մեր օգտին որոշում կայացրել: Դատարանը գտել է, որ լրագրողն իրավունք ունի գնահատականներ հնչեցնելու քաղաքական գործչի վերաբերյալ, և մեր հրապարակման մեջ առկա չէ վիրավորանք»։