02/03/2024 10:36
«Փաստ». Հովհաննես Շահինյանը կմիանա Արշակ Կարապետյանի շարժմանը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին։ Երեկ նմանատիպ հայտարարություն տարածեց «Մենք գալիս ենք» հասարակական կազմակերպությունը։
«Փաստը» պարզեց, որ վերոնշյալ հասարակական կազմակերպության ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, որը եղել է Արաբկիր համայնքի ղեկավարը: Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է»։