03/03/2024 18:49
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց հրաժարվելու մեջ։
Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են լուրջ խնդիր մնալ։ Այսօր պայթյունի հետևանքով 29-ամյա խաղաղ բնակիչ է ծանր վիրավորվել։
2020 թվականի նոյեմբերից զոհ է դարձել 346 ադրբեջանցի։
«Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ճշգրիտ քարտեզներ տրամադրել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 8 ականապատ դաշտերի ձևաթղթեր։