03/03/2024 17:10
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի հովվի երկու ոտքը կտրվել է․ 2020թ․-ից ականների պայթյունների զոհ է դարձել 346 ադրբեջանցի
Աղդամում հակահետևակային ականի վրա ադրբեջանցի հովիվ է պայթել․ կտրվել է նրա երկու ոտքը, հայտնում է ԱՊԱ-ն։
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է տեղի հիվանդանոցի բժիշկը, տուժածին ախտորոշել են երկու ոտքի վնասվածքային անդամահատում և պայթյունի վնասվածք։
Տուժածին այս պահին վիրահատում են, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հովիվը վիրավորվել է «նախկին շփման գծի չականազերծված տարածքում» անասուններին արածեցնելիս։
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից ականների պայթյունների զոհ է դարձել 346 ադրբեջանցի։