04/03/2024 12:12
130 դպրոցի տնօրենի լիազորությունները, հնարավոր է՝ կասեցվեն. յուրացումների գործը Հակակոռուպցիոն կոմիտեում է
«Փաստինֆո»-ի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցվել Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում հայտնաբերված առերևույթ չարաշահումներին առնչվող վարույթը:
Փորձել են կապ հաստատել դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ՝ պարզելու արդյո՞ք նա ստացել է ծանուցում քննչական մարմնից, սակայն նա հառախոսազանգերին չի պատասխանել։
Դպրոցից հայտնել են, որ տնօրենը մեկ ամսով արձակուրդ է մեկնել, ասել է՝ բացակայելու է երկրից:
Նվարդ Հովսեփյանի լիազորություններն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, կկասեցվեն: