04/03/2024 14:42
Aeroflot Open 2024․ Հայաստանի երկու ներկայացուցիչ ունի հարյուր տոկոսանոց արդյունք
Ավարտվել է «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի առաջին խաղային օրը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝ մեր հայ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը։
Երկրորդ խաղափուլում Հովիկը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը ունեն 1.5 միավոր:
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը առաջին խաղափուլում հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով մրցաշարում չորրորդ մասնակիցն է: Երկրորդ խաղափուլում Արսենը պարտվել է և այժմ ունի 1 միավոր: