04/03/2024 13:38
Հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար
Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանի գերեվարությունից ազատելու համար։
Փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ի իրականացրած հարցման արդյունքներով՝ 13.5 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ այո, 12.4 տոկոսը՝ միանշանակ այո, 15 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 44.4 տոկոսը՝ միանշանակ ոչ։
Հարցումն իրականացվել է 1100 քաղաքացու շրջանում։