04/03/2024 18:17
ՔՊ-ականները փակ հանդիպումներ են անցկացնելու Արմեն Գրիգորյանի և այլ պաշտոնյաների հետ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մոտ օրերին փակ հանդիպումներ են նախատեսում անցկացնել տարբեր պաշտոնյաների ու նախարարների հետ:
Առաջիկայում խորհրդարան է գալու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարի հետ հանդիպման նախնական օրն է չորեքշաբթին:
ՔՊ-ականները ԱԺ են կանչելու նաևարտգործնախարար Արարատ Միրզոյանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Գործադիրի ներկայացուցիչներին ԱԺ կանչելու այս գործընթացը շարունակական է լինելու: