04/03/2024 11:01
Արցախի խորհրդարանի գմբեթն ընկավ, իսկ Նիկոլն ու Ալենը դեռ զբոսնում են ու զբոսնում են Հյուսիսային պողոտայով, երևի` փնտրելով Երևանի գլխավոր խորհրդանիշը. Բլեյան
Երգահան, թարգմանիչ, լրագրող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլն ու Ալենը զբոսնում են Հյուսիսային պողոտայով, իսկ եթե նրանք զբոսնեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, կտեսնեին, թե ինչպես է ապամոնտաժվում քաղաքի խորհրդանիշ դարձած օդեղեն գմբեթը, որի հեղինակն էր հորս սիրելի ընկեր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը, որին մահը տարավ մինչև Արցախի անկումը, ու նա չտեսավ իր գմբեթի անկումը` գմբեթի, որի պատկերից ես վերջին ամիսներին ամեն օր կառչում էի` հույսով, որ քանի դեռ այն կանգուն է, ուրեմն դեռ հույսը կա, բայց այսօր գմբեթն ընկավ, իսկ Նիկոլն ու Ալենը դեռ զբոսնում են ու զբոսնում են Հյուսիսային պողոտայով, երևի` փնտրելով Երևանի գլխավոր խորհրդանիշը...»։