Հայ զինվորականը չի համակերպվելու կորուստների հետ. ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ. Դավիթ Տոնոյան

04/03/2024 16:33

Հայ զինվորականը չի համակերպվելու կորուստների հետ. ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ. Դավիթ Տոնոյան


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շուրջ 2,5 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ։ Այս ընթացքում գործը Երևանի դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, տևական ժամանակ է՝ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման մասին բոլոր միջնորդությունները մերժվում են, թեև գործով անցնող մյուս մեղադրյալներն արդեն ազատության մեջ են։ Դավիթ Տոնոյանն ինքը քրեական հետապնդումը գնահատում է որպես շինծու և հրահանգավորված, իսկ կալանքն՝ ապօրինի։ Կալանքի տակ գտնվելու պայմաններում, սակայն, Տոնոյանը մտահոգություններ ունի՝ անվտանգային ոլորտին առնչվող։ Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն փաստաբանների միջոցով փորձել է հասարակությանը հուզող որոշ հարցերի պատասխաններ ստանալ Դավիթ Տոնոյանից։

− Պարոն Տոնոյան, ընդամենը մեկ ամիս առաջ նշվեց հայոց բանակի 32-րդ տարեդարձը։ Ձեր գնահատմամբ՝ այսօր մեր բանակն ըստ արժանվո՞ւյն է գնահատվում։

− Ոչ, վայել ու պատշաճ չի գնահատվում: Բայց դա չի նշանակում, որ իմ սպասումները Հայոց բանակի տարեդարձի նշման հետ կապված նույնականացվում են ավելի շքեղ տոնական համերգի, ավելի շքեղ դահլիճում հնչող պաշտոնյաների ելույթների հետ, ամենևին:

Վերջին անգամ տոնական ընդունելություն էր կազմակերպվել 2019 թվականին: 5 տարի անց անձամբ սպասում էի վարչապետի և նախարարի ելույթներից ուղերձ բանակին և ժողովրդին: Ուղերձ, որը կպարունակի ԶՈՒ զարգացմանը միտված կոնկրետ առարկայական տեսլական, այլ ոչ թե պսեվդո-բարեփոխումների վերաբերյալ շարադրանք:

Բացի այդ, միգուցե դա իմ ընկալումն է, բայց կառավարության ղեկավարի ելույթը նմանվում է ընդդիմադիր ուժի առաջնորդի քննադատության` վերջին տարիներին պաշտպանական ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

- Ձեզ չի՞ մտահոգում, որ հայոց զինվորի մեծարումը սահմանափակվում է Եռաբլուր այցերով, ողջերին մեծարելու, նոր սերնդին ոգեւորելու քաղաքականություն չկա։ Սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։

− Տարվա 365 օրից մեկն է տարեդարձ, իսկ տարեդարձի օրը հոբելյարին կոռուպցիայի, սխալների և «նվերների» արժեքի չափի մասին չեն մատնանշում, այլ բարեմաղթանքներ են հնչեցնում: Չեն ներկայացնում նաև «տյունինգ» արած նախկին ծրագրերը որպես բարեփոխում:

Ցավոք, համաձայնվում եմ Ձեր մտավախության հետ, որը վերաբերվում է ոգեշնչման բացակայությանը: Մեծարել, համոզված եմ, պարտավոր ենք զոհված կամ առողջությունը կորցրած մեր ընկերներին, իսկ գործող բանակին պետք է ոգեշնչել և շարժառիթավորել իր առաքելության իրագործման նպատակով: Այնպիսի տպավորություն է, որ բանակի առաքելությունը ատեստավորվելն է բարձր աշխատավարձ ստանալու նպատակով կամ սոցիալական փաթեթից օգտվելը, այլ ոչ թե պատրաստվելը Հայրենիքի համար կռվելու և հաղթելու և այդ նպատակով մարտական պատրաստության ընթացքում բարձր ցուցանիշներ ցուցաբերելը: Ատեստավորումը ԶՈՒ-ում միշտ եղել է և կարող եմ Ձեզ երաշխավորել, որ ամենևին ձևական բնույթ չի կրել, սակայն նախկինում գործող ատեստավորման արդյունքում վարձատրությունը չէր բարձրանում, եթե իհակե, պաշտոնի առաջխաղացում տեղի չէր ունենում: Եվ, ի վերջո, ԶՈՒ մարտունակությունը բարձրացվում է ոչ թե ատեստավորման, այլ մարտական պատրաստության միջոցառումների, ուսումնական գործընթացի, օպերատիվ և հրամանատարական պատրաստության միջոցով: Եվ եթե ԶՈՒ ատեստավորվածների մեծ մասը անբավարար գնահատականների է արժանացել, ապա դրա պատճառը առնվազն վերջին երկու ուսումնական տարիների ձախողումն է: Հարց է առաջանում, ինչ էք անելու այդ չատեստավորվածների մեծ մասի հետ, զորացրելու եք արդյոք: Արդյոք բանակը գնում է ատեստավորմամբ կրճատում իրականացնելու ճանապարհով: Եթե այդպես է, ապա այդ քաղաքանությունը պետք է հրապարակային լինի: Ժամկետային զինվորական ծառայությունից անցման հնարավորությունը պայմանագրային ծառայությանը տասնյակ տարիներ օրենքով նախատեսված է եղել այս կամ այն ձևաչափով, բայց ոչ «բոնուսային» վարձատրության դիմաց, այլ ծառայության ժամկետի ավելացման պայմանով: Կանանց ծառայության ներդրումը միշտ եղել է պայմանագրերի կնքման միջոցով, բայց ոչ վեց ամսվա պարտադիր «բոնուսային» վարձատրվող ծառայության միջոցով: ՊՆ-ում 2010 թվականին քաղաքացիական ծառայության ներդրումից հետո համարյա վերացվել է զուտ վարձատրության համար, որոշ պաշտոններում ուսադիր կրող կանանց նշանակման անհրաժեշտությունը: Ուսադիր կրել ցանկացող կանայք ստացան պատրաստվելու, վերապատրաստվելու և կրթվելու բոլոր պայմանները արական սեռի ներկայացուցիչների հետ հավասար: Եվ հենց դա էր ԶՈՒ բարեփոխումը, որը պետք է կատարվի քանակական կարողություններից հրաժարվելու, օրինակ, զինծառայողների թվակաքանակը, որակական և տեխնիկական կարողությունների ավելացման ուղղությամբ: Կանանց միջոցով ԶՈՒ թվաքանակի հարց չպետք է լուծվի` «կամավոր» պարտադիր ժամկետային վարձատրվող ծառայության միջոցով: Վստահեցնում եմ Ձեզ, սա անհաջող և հեռանկարում տապալվելիք նախագիծ է և այդ նախագիծը ԶՈՒ-ին պարտադրված  է քաղաքական առումով, այն ԶՈՒ-ում չէ, որ ծնվել է: Եթե կառավարությունը կանանց ներգրավման միջոցով այնուամենայնիվ փորձում է լուծել ԶՈՒ թվաքանակի խնդիրը, ապա «ժամկետային-կամավոր-պարտադիր» ծառայությունը դա կիսամիջոց է, տրամաբանական կլիներ նաև կանանց համար ներդնել  արական սեռին համահավասար պարտադիր ժամկետային ծառայություն: 

- Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը համեմված էր որոշ աղմկահարույց որակումներով, որոնց անդրադառնալ չենք ուզում, բայց նույն ելույթում նա մի քանի նոր մտքեր դրեց շրջանառության մեջ։ Այն է՝   Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, ինչպես նաև նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:  Նախ՝ կարող ենք համարել, որ այսպիսով արդեն Փաշինյանը եւս ընդունում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անիրատեսական է։

− Չէի ցանկանա պատասխանել այդ հարցերին, քանի որ վարվող քաղաքականությունից և դրա իրականացման հիմնավորումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Բայց մի բան ակնհայտ է, որ վարված քաղաքականության արդյունքում հայաթափվեց Արցախը: Նոր պաշտպանական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր և ՀՀ ժողովրդի վստահությունը այդ նոր քաղաքական ուժերի նկատմամբ` իրենց ծրագրերի իրագործման համար, որը, բնական է, կդրսևորվի ԱԺ ընտրությունների միջոցով: Հարցն այն է, թե արդյոք մենք ժամանակ ունենք մինչ ԱԺ հերթական ընտրությունները: Համոզված եմ, որ ոչ:

− Պարոն Տոնոյան, որքանով եք իրատեսական համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի ապառազմականացմանը և չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը՝  նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար հարձակվել ու նոր բարձունքներ է գրավել։

− Կարճ պատասխանն է, որ վերոհիշյալ բոլոր պայմանագրերի վերաբերյալ առաջարկությունները մտահոգիչ են և անիրատեսական:

- Թվում է՝ Ադրբեջանն այս պահին հաղթել է, բայց նաեւ առանձին հայտարարություններ՝ ի մասնավորի հնարավոր ռեւանշի մասին, վկայում են վախի մասին։ Ինչո՞ւ է վախենում, գիտակցում է, որ հայ զինվորն ունակ է արժանի հակահարված տալ՝ ծնկաչոք նահանջող իշխանության փոփոխությունից հետո։

− Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, քանի որ գիտակցում են, որ ոչ ողջ Հայ ժողովուրդը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիները, սփյուռքը և առավել ևս արցախցիները, ոչ էլ հայ զինվորականը չեն համակերպվելու ունեցած կորուստների հետ: Իսկ հայ զինվորականը «երբեք չխոսելով դրա մասին, բայց միշտ դա մտքում պահելով» սկզբունքով առնվազն հակահարված տալու համար սեղմ ժամկետում պետք է նախապատրաստվի կռվելու և հաղթելու ու ապահովելու արցախցիների վերադարձն իրենց բնօրրան:

Համոզված եմ, որ ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ:

- Ռեւանշին ինչպես եք վերաբերում, ընդհանրապես, երբ վարչապետը միշտ խոսում է 29,800 քառակուսի կիլոմետրի վերաբերյալ։

− ՀՀ անվտանգության ապահովումն ամենևին ՀՀ սահմաններով չի պարփակվում: Որոշ հայ պաշտոնյաներ պատկերացում չունեն անգամ անվտանգության ապահովման սկզբունքների վերաբերյալ ու մեր թշնամիների ռազմավարական նպատակներին հասնելու նպատակասլացության աստիճանի մասին: Այնպես որ, հատուցման կամ հատուցման ձգտմանը այլընտրանք չկա ու դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն է, քանի որ մեր հարևաններից առնվազն երկուսը Հայաստանի անվտանգությանը և ազգային շահերի իրագործմանը ջանասիրաբար սպառնում են: Եթե ոմանց կողմից ՀՀ անվտանգության ապահովումը և շահերի առաջխաղացումը դիտարկվում է ռևանշ, ապա մեր հայրենիքի դիմակայության աստիճանական նվազեցումը կանվանեի առնվազն պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

- Պարոն Տոնոյան, խնդրում եմ անդրադառնաք նաև Արցախի՝ ականապատ քարտեզներն Ադրբեջանին որպես «բարի կամքի դրսևորում» փոխանցելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։ Ինչպես եք վերաբերում  այս որոշմանը։ Ընդ որում՝ եթե նախկինում քարտեզներով քաղաքական առեւտուր էին անում ու գոնե գերիների վերադարձին հարց դնում, ապա հիմա ուղղակի անպատասխան նվիրում են Ադրբեջանին։ Արդյո՞ք դա վերջին հնարավարություններից չէր՝ Երևանի միջնորդությամբ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու հարցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում էր, որ իրավասու չէ Արցախի անունից խոսելու, իսկ ականապատումն իրականացվել է Արցախի ՊԲ-ի կողմից։

− Ձեր հարցին պատասխանելու համար բավարար տեղեկություններ չունեմ, բայց առաջին հայացքից իշխանության գործողություններն ունեն միջնորդների աջակցություն և այդ միջնորդները ինչ-որ խոստումներ են տալիս ՀՀ իշխանությունների դրսևորվող կեցվածքի դիմաց: Դժվար է վերաբերմունք արտահայտել, բայց ամեն դեպքում, իրավիճակը մտահոգիչ է և վերոհիշյալ գործողությունները վստահություն չեն ներշնչում: Մասնավորապես, պարզ չէ, թե ովքեր են միջնորդները, եթե այդպիսիններն իրականում կան: Եթե ՀՀ-ից հնչող առաջարկությունները չունեն որևիցե միջազգային աջակցություն, ապա շատ ռիսկային մարտավարություն է ընտրված:

- Պարոն Տոնոյան, օրերս կրկին ականատես եղանք սահմանային լարվածությանը՝ Ներքին Հանդի ուղղությամբ, ինչի հետևանքով կամավորականների շրջանում զոհեր եղան։ Ընդ որում, ադրբեջաական կողմը հայ կամավորներին ներկայացրել էր որպես վարձկաններ, ինչին, ցավոք, պատշաճ արձագանք չեղավ։  Ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է իրապես խաղաղության գնալ։

− ՀՀ իշխանությունների քաղաքականությունն առնվազն հայտարարվող նպատակասլացությամբ խաղաղության հասնելու ամեն գնով, անգամ ադրբեջանական «թելադրողական» քաղաքականության պայմաններում, իմ կարծիքով, նվազ կանխատեսելի է: Վերոհիշյալ քաղաքականության արդյունքում ԶՈՒ հրամանատարության ցուցաբերած «զսպվածությունը» Ներքին Հանդում հղի է նմանատիպ դեպքերի կրկնության ռիսկով մարտական հերթապահության վարման գործող ձևաչափի պահպանման պարագայում:

Հետևաբար, թե ինչպես են և ումով են համալրված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները էական նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, թե ինչ ճշգրտությամբ և արագությամբ են արձագանքում ՀՀ ԶՈՒ-ը հակառակորդի նման գործողություններին:

-ՀՀ ՊՆ և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջև համաձայնագրեր ստորագրվեցին, հայտնի է՝ Ֆրանսիայից պաշտպանական զենքի ձեռքբերման մասին։ Զենքի ձեռքբերումն, իհարկե, դրական է, սակայն  ինչ ազդեցություն կունենա այդ գործընթացի շուրջ նման «աղմուկը»։ Նախկինում կմտաբերե՞ք դեպքեր, երբ զենքի գնման գործընթացն այդքան հանրայնացվեր։

− Եթե ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների վերաբերյալ «աղմուկ» է բարձրացվում, այլ ոչ թե պահանջվող հանրային թափանցիկություն կամ, հակառակը, հնարավորինս գաղտնիության ապահովում, ապա դա նշանակում է, որ «աղմուկը» ունի «քաղաքական անհրաժեշտություն», այն էլ և ՀՀ-ի, և Ֆրանսիայի համար: Կարող եմ միայն նշել, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ պակաս նպատակային համագործացություն է ծավալվել մոտ 30 տարի: ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) 25/12/2024 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար 25/12/2024 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր 25/12/2024 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար 25/12/2024 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու 25/12/2024 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին 25/12/2024 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 25/12/2024 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար 25/12/2024 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր 25/12/2024 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան 25/12/2024 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան 25/12/2024 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան 25/12/2024 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան 25/12/2024 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր 25/12/2024 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում 25/12/2024 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 25/12/2024 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում 25/12/2024 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար 25/12/2024 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 25/12/2024 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի 25/12/2024 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան 25/12/2024 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո 25/12/2024 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 25/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 25/12/2024 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 25/12/2024 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ 25/12/2024 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը 25/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը 25/12/2024 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ 25/12/2024 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում 25/12/2024 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից 25/12/2024 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը 25/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի 25/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ 25/12/2024 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը