04/03/2024 21:53
Զելենսկին հերթական փոփոխությունն է արել Ուկրաինայի ԶՈՒ բարձրաստիճան հրամկազմում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է զինված ուժերի աջակցման ուժերի հրամանատարին․ Դմիտրի Գերեգայի փոխարեն նշանակել է Ալեքսանդր Յակովեցին։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքէջում։
Զելենսկին ավելի վաղ մի քանի փոփոխություններ էլ էր արել Ուկրաինայի զինուժի հրամանատարական կազմի շրջանում՝ ընդհուպ մինչև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիին պաշտոնից ազատելը։ Նրա փոխարեն Զելենսկին նշանակել էր Ալեքսանդր Սիրսկիին։