04/03/2024 13:55
Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին ազատել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: