04/03/2024 11:33
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները Ֆրանսիայում հանդիպել են Սենատի անդամներին
Ֆրանսիայի Սենատում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամներ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի ղեկավար Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի, արտերկրերում Ֆրանսիայի քաղաքացիների սենատոր Ռոնան Լը Գլյոյի և Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության հայաստանյան ներկայացուցչության երիտասարդական կառույցի պատասխանատու Ասյա Մալամյանի հետ։ Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հանրային կապերից։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա համագործակցության լայն հնարավորությունները, ինչպես նաև կուսակցության կողմից Ֆրանսիայում հայ համայնքի հետ իրականացվող ծրագրերը։ Երկուստեք կարևորել են հնարավոր փոխգործակցության հեռանկարները։