04/03/2024 16:20
Մեզ համար կարևոր է, որ հարևան երկրներում իրավասու, կանխատեսելի իշխանություն լինի․ Մեդվեդև
Ռուսաստանը շահագրգռված չէ նոր տարածքներ ձեռք բերելու հարցում, այլ ձգտում է եվրասիական տարածքն՝ իր ռազմավարական սահմաններով, դարձնել փոխըմբռնման և կառուցողական համագործակցության գոտի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այս առումով օրինակները շատ են՝ Մոսկվայի և Մինսկի փորձը Միութենական պետության կառուցման գործում, մի շարք այլ օրինակներ։ Ի վերջո, մեր հիմնական շահը նոր տարածքներ ձեռք բերելը չէ, ինչում փորձում են մեզ մեղադրել։ Ես արդեն ասացի՝ մեզ նոր տարածքներ պետք չեն, եթե խոսքը ռուսական տարածքների մասին չէ։ Մեզ համար կարևոր է, որ հարևան երկրներում իրավասու, կանխատեսելի, ինքնիշխան իշխանություն լինի․ իշխանություն, որը գործում է ի շահ իր քաղաքացիների և միջազգային հանրության բարգավաճման»,- ասել է Մեդվեդևը։