04/03/2024 13:41
Հայաստանը չպետք է ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու գնով ստանա վիզային ռեժիմի ազատականացում. հարցում
Եվրախորհրդարանը շուտով կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանաձևը։ Եթե ԵՄ-ն Հայաստանի առաջ պայման դնի՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, և միայն այդ դեպքում Հայաստանը ստանա վիզային ռեժիմի ազատականացում, արդյո՞ք ընդունելի է, որ դրա համար Հայաստանն այս գինը վճարի։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքներով՝ 23.5 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ ընդունելի է, 19 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի է, 15.9 տոկոսի համար՝ ավելի շուտ ընդունելի չէ, 32.9 տոկոսի համար դա միանշանակ ընդունելի չէ։
Այս հարցին դժվարացել է պատասխանել 8.6 տոկոսը։