04/03/2024 12:51
Վարչապետին, քաղաքապետին հարգում եմ, պահ ա եղել՝ քաղաքապետի առջև խոնարհվել եմ, հիմա էլ եմ խոնարհվում. Նորքի բնակիչ
Ես հարգում եմ վարչապետին, հարգում եմ քաղաքապետին, պահ ա եղել՝ հանդիպում եմ ունեցել քաղաքապետի հետ, խոնարհվել եմ իր առջև, հիմա էլ եմ խոնարհվում իր առջև, որովհետև բարեկեցիկ գործ է արել, բա մենք էլ ենք ընդեղի գարշահոտերը բարեկեցիկ սարքել, մաքրել, ծառ ենք տնկել, Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Գայի պողոտայի սկզբնամասի՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի շինություններից մեկում բնակվող Սեդա Հովհաննիսյանը։
«Թող բերի, կանաչապատում անի, մենք էլ՝ բոլոր հարևաններով, խոստանում ենք, իր աշխատողը դառնանք, եթե իհարկե, լինելու է կանաչապատում»,-ասաց քաղաքացին՝ խնդրելով չքանդել իրենց տները։