05/03/2024 16:05
Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել «ռազմական գործողություն սկսել Հայաստանում» և միացնել «օկուպացված 8 գյուղերը»
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Ագամալին կոչ է արել ռազմական գործողություն իրականացնել՝ «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 8 գյուղերի ազատագրման համար»։
«Ադրբեջանը պետք է ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանում, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն, և երկրի տարածքին միացնի ութ գյուղը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը։