05/03/2024 15:07
Վազգեն Սարգսյանի հաղթած երկիրը ծախելու թիվ մեկ մեղավորը եկել և ասում էր՝ տե՛ս ինչ արեցի քո երկրի հետ, ինչպես քո հաղթանակը կարողացա վաճառել․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մենք իրեն ոչինչ չունենք ասելու, բացի ներողությունից․ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ լրագրողների հետ զրույցում ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այսօր առավոտյան, իրեն անարգելու, իր հաղթած երկիրը ծախելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն եկել էր ծաղիկներ խոնարհելու և ասելու, տե՛ս ինչ արեցի քո երկրի հետ, ինչպես քո հաղթանակը կարողացա վաճառել, ինչպես եմ երկու հայկական պետականություն, որի համար կյանքդ էլ անգամ չես խնայել, կարողանում մանրադրամով փոխանակել իմ աթոռի հետ»,-ասաց նա։
Մկրտչյանը նշեց՝ ամաչում է, որ իրենք չեն կարողացել այնպես անել, որ Նիկոլը և նրա շրջապատը չգան և չանարգեն Վազգեն Սարգսյանի շիրիմը։