Կալանքի միջոցով փորձում են մարդուն կոտրել, ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա՞, թե՞ ոչ. Վարդանյան

05/03/2024 11:53

Կալանքի միջոցով փորձում են մարդուն կոտրել, ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա՞, թե՞ ոչ. Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է․

«Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։ Ընդ որում, եթե լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, վերջինս արդեն հնարավորություն կունենար դիմելու վաղաժամկետ ազատման համար։ Մի պահ վեր կանգնեք իրավական ձևակերպումներից, ուղղակի հասկանանք, որ խոսքը գնում է մարդու մասին. 4 տարի մարդուն կալանք են տալիս, պահում անազատության մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սա սովորական ինկվիզիցիա է։

««Ինձ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ: Էականն էն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել… Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»՝ այսպիսին էր գերագույն, գլխավոր «իրավապահի» նախորդ տարվա վերջին հնչեցված ցանկությունը։

Ի պատասխան վարչապետի ցանկության՝ իրավապահները հասկացրել էին, որ «մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա՝ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են: Դա պրոբլեմ է»։ Դե ուրեմն պրոբլեմը լուծելու ճանապարհը իրենք լավ գիտեն՝ մարդուն տարիներով պահել կալանքի տակ։

Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա՞, թե՞ ոչ։ Ճնշող մեծամասնությամբ հիմքեր չեն էլ լինում, կամ էլ այդ հիմքերը շատ արագ վերանում են։ Արմեն Աշոտյանի արդեն երկար ամիսներ ձգվող կալանքը դրա ապացույցն է։ Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք՝ ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։

Շուրջ երկու տարի է՝ կալանքի տակ է Մամիկոն Ասլանյանը, ում կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Պետք էր, որ նա չլիներ ավագանու նիստերին, և համակարգը նրան ուղարկեց բանտ. էլի ուրիշ բացատրություն չկա՝ և սա գիտեն բոլորը։ Մամիկոն Ասլանյանի դեպքում ևս, եթե տեսականորեն արդեն առկա լիներ օրինական ուժի մեջ դատավճիռ, ապա նա կարող էր դիմել վաղաժամկետ ազատման հարցով։

Կալանքի տակ է պահվում Նարեկ Մալյանը՝ շուրջ 6 ամիս՝ հրապարակային խոսքի համար։ Խափանման միջոցի փոփոխության վերջին միջնորդությունը մերժվեց, քանի որ դատարանը գտավ, որ մնալով ազատության մեջ` Մալյանը, ուշադրություն, կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա ապրող 8 միլիարդ մարդու կարելի է այս ձևակերպմամբ կալանք տալ։

Բոլորի աչքի առջև ոստիկանական մեքենայում իրավապահների կողմից բռնության ենթարկված Լևոն Քոչարյանը մի քանի ամիս կալանքի տակ մնաց ճիշտ հակառակի համար՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Վստահ եմ, եթե չլիներ պատգամավորական անձեռնմխելիությունը, Քոչարյանը դեռ կշարունակեր մնալ կալանքի տակ։ Իսկ շոուն արդեն շարունակվում է դատարանում։ Մեզ համոզում են, թե այն ինչը մենք մեր աչքերով տեսել ենք՝ իրականում չենք տեսել։ Եվ քննիչը, դատախազը, կալանք տվող դատավորը «նույնպես չեն տեսել»։

Ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ պահվեց անչափահաս երեխաների մայր՝ Տաթևիկ Վիրաբյանը։ Երևի Տաթևիկին պատժելու իրենց դրդապատճառներն ունեին։

Նախորդ տարվա աշնանը Արցախի և արցախահայության կյանքի իրավունքի համար ակցիաների ընթացքում կալանավորվեց գրեթե հինգ տասնյակ մեր հայրենակից։

Շատ երկար կարելի է թվարկել մարդկանց անուններ, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Երեկ, օրինակ, Հրանտ Բագրատյանի գործով նիստն էր, որտեղ վկա ոստիկաններն արդեն չէին էլ հիշում, թե նախաքննական ցուցմունքներում ինչ են գրել կամ ավելի ճիշտ իրենց ինչ էին թելադրել։

Պատահական չէ, որ Freedom House-ն իր զեկույցում արձանագրել է, որ դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցության, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների։

Ինտենսիվ գնում է դատակաիրավական համակարգի դեգրադացիա։ Ոչ թե բոլորն են հավասար օրենքի առաջ, այլ բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ուզում եմ մեկ կարևոր բան արձանագրել. Դատաիրավական համակարգը շատ հեշտ է խաղում մարդկային կյանքերի, ճակատագրերի հետ։ Ամեն մի անօրինական, վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են։ Անկասկած մի օր գալու է պատասխան տալու ժամանակը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ Այսօր, 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Այսօր, 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Այսօր, 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն Այսօր, 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները Այսօր, 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու Այսօր, 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին Այսօր, 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Այսօր, 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում Այսօր, 13:46 Մարզահամերգային համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն Այսօր, 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին Այսօր, 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ Այսօր, 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) Այսօր, 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ Այսօր, 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ Այսօր, 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը