05/03/2024 11:11
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ գաղտնիք է. ԳՇ պետ (Տեսանյութ)
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ այդ հարցը գաղտնիք է»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։
«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը»,- ասել էր վարչապետը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում»։